Ապրիլի 15-ին`ժամը 15:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա Մայեց Սվիշևսկու (Լեհաստան) անհատական ցուցահանդեսը: Մացեյ Սվիշևսկու ստեղծագործական կյանքի հիմքում ընկած են ընտանեկան ավանդույթները, որոնք իրենց արմատներով ձգվում են մինչև նրա նախապապի` մյունխենյան դպրոցի տաղանդավոր սան Ալեքսանդր Սվիշևսկու ստեղծած արվեստը: Ընտանեկան նոթատետրերում տեղ են գտել նաև Հայաստան տանող հետքեր: Լվովի հայկական տաճարի ֆոնդը կապ ունի Մացեյ Սվիշևսկու նախնիներից մեկի բարեգործության հետ: